ԽԱՎԱՐԻՑ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ
Եվ այսօր, հենց այսօր, ինչ-որ մեկին փոխելու փոխարեն ես փորձում եմ փոխել ինքս ինձ, որի համար անչափ շնորհակալ եմ Նառ-Անոնին։
Երբ առաջին անգամ եկա Նառ-Անոն, ես դա արեցի ոչ ինձ համար… Եկա, որովհետև սրտնեղած էի, կոտրված էի, և մտքիս մեջ իմ կախյալին փրկելն էր։ Ես երկար ժամանակ հավատում էի, որ եթե ավելի շատ աշխատեմ իմ թմրամոլի հետ, նրա հետ խոսեմ, աղոթեմ ավելի շատ և ավելի շատ պայքարեմ, ապա ինչ-որ բան վերջապես կփոխվի։ Եվ ես վստահ էի, որ իր առողջացումը ինձանից է կախված։

Կար մի պահ, երբ ես շատ վատ էի։ Ես զանգեցի իմ թմրամոլի հետ աշխատող հոգեբանին, ներկայացրեցի նրան ողջ իրավիճակը, նկարագրեցի մեր հոգեվիճակը, թե որքան վատ եմ ես և ընտանիքիս մյուս անդամները։ Երկու օր անց նորից զանգեցի հոգեբանին, ով ինձ ասաց մի բան, որը ես չէի ուզում լսել․«Այժմ Նառ-Անոն պետք է գնաս քե՛զ համար»։
Այդ ժամանակ չէի հասկանում, թե ինչու՞ պետք է ե՛ս գնամ Նառ-Անոն․ես խնդիր չունեմ, խնդիր ունի իմ թմրամոլը։ Օգնություն պետք է ոչ թե ինձ, այլ նրան։ Իհարկե, որոշ ժամանակ անց ես հասկացա, որ սխալվում էի։

Երբ առաջին անգամ եկա Նառ-Անոն, զգացի, որ ծրագրում շատ բաներ հարմար չէին ինձ, սակայն հենց Նառ-Անոնում հասկացա, որ միակ մարդն ում կարող եմ փոխել, այդ ես եմ։ Նաև հիշում եմ, որ մի անգամ նույնիսկ հարազատներիս խոստացա, որ հավատան ինձ՝ ես ամեն գնով կօգնեմ մեր թմրամոլին և կփրկեմ նրան։
Այժմ ետ նայելով հասկանում եմ, որ դա վերահսկողություն էր, վախ էր, մերժում էր՝ միահյուսված ինչ-որ սիրով։ Հիմա այդ խոստումները ծիծաղելի են ինձ համար, որովհետև կապ չունի որքան եմ ես սիրում իմ կախյալին․ես նրան չեմ կարող փրկել։ Միայն ի՛նքը կարող է փրկել իրեն։


Նառ-Անոնն օգնեց ինձ տեսնել մի բան, որն առաջ չէի տեսնում. իմ կյանքն ամբողջովին կախված էր ուրիշի հիվանդությունից։ Իմ էմոցիաները կախված էին իմ թմրամոլի տրամադրությունից։ Իմ խաղաղությունը կախված էր նրա վարքագծից, իսկ իմ երջանկությունը՝ նրա ընտրություններից։ Եվ իհարկե ես չէի ապրում, այլ գոյատևում էի։Նառ-Անոնի շնորհիվ ես սովորեցի, որ թմրամոլությունն ընտանեկան հիվանդություն է, նշանակում է ես ևս առողջացման կարիք ունեմ։ Այժմ ես մասնակցում եմ հայկական և ամերիկյան առցանց հանդիպումներին։ Աշխատում եմ Առաջին Քայլով, որն էլ արդեն խորապես փոխել է իմ մտածելակերպը։ Ես սկսել եմ ընդունել, որ այս հիվանդությունն անկառավարելի է, և ես անզոր եմ որևէ բան փոխել։ Ես ձախողել եմ։ Որովհետև ես եսասեր եմ։ Որովհետև չգիտեմ ինչպես սիրել։ Որովհետև դա իմ հիվանդության էությունն է։

Նառ-Անոնն ինձ տվեց այն, ինչից զրկված էի երկար ժամանակ․հանգիստ շնչելու, մեղքի զգացում չունենալու և իմ անձնական կյանքով ապրելու իրավունք։ Ես սովորեցի, որ ուրիշին սիրելը չի նշանակում խորտակել իմ սեփական կյանքը։ Ես սովորեցի, որ մի կողմ քաշվելն անտարբերություն չէ։ Ես սովորեցի, որ սահմանները պատիժ չեն, դրանք պաշտպանություն են։ Իհարկե, ես դեռ նոր եմ այս ուղու վրա և իհարկե, չունեմ բոլոր հարցերի պատասխանները։ Իմ կախյալի դրությունը դեռևս բարդ է։ Բայց ես արդեն այլ եմ։ Ես հանգիստ եմ։ Ես ազնիվ եմ ինքս ինձ հետ։ Ես ավելի քիչ եմ վախենում։ Եվ այսօր, հենց այսօր, ինչ-որ մեկին փոխելու փոխարեն ես փորձում եմ փոխել ինքս ինձ, որի համար անչափ շնորհակալ եմ Նառ-Անոնին։

Առաջին Քայլում, երբ մտքով և սրտով ընդունեցի իմ անզորությունը, սկսեցի ինձ դիտարկել կողքից, հոգ տանել ինքս իմ մասին, սիրել և կարեկցել ինքս ինձ, համբերել և առողջանալ։

Եվ այսօր, հենց այսօր, ինչ-որ մեկին փոխելու փոխարեն ես փորձում եմ փոխել ինքս ինձ, որի համար անչափ շնորհակալ եմ Նառ-Անոնին։

Ես միամտորեն ու անկեղծորեն հավատում էի իմ թմրամոլի հորինած «հեքիաթներին» և տրվում էի մանիպուլյացիաներին, որոնց նպատակը մեզանից գումար կորզելն էր։

Երբ առաջին անգամ եկա Նառ-Անոն, ես դա արեցի ոչ ինձ համար…